


Արմինֆո. Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 2 տարուց մինչև 1,6 տարի: Այդ մասին Facebook-ի իր էջից տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի գործընկերների հետ քննարկումներից հետո շրջանառության մեջ է դրել համապատասխան օրենսդրական նախաձեռնության նախագիծ: "Ի սկզբանե նախատեսվում էր, որ այս նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ամառային զորակոչից, սակայն այսօր քննարկումներ եմ ունեցել ինչպես պաշտպանության նախարարի, այնպես էլ խորհրդարանականների հետ, որոնց արդյունքում որոշում է կայացվել օրենքը կիրառել 2026 թվականի հունվարի 1 - ից, այսինքն ՝ ձմեռային զորակոչից", - ասել է ՀՀ վարչապետը:



