


Արմինֆո. Հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում տեղի կունենա Ղափամայի ավանդական փառատոնը , որը մարմնավորում է մշակութային և խոհարարական ավանդույթների սիներգիան և հրավիրում վայելելու հայկական խոհանոցի անկրկնելի ուտեստները, բացահայտելու տեղի վարպետների արհեստը և զգալու մշակութային հարուստ ժառանգության ոգին:
Այցելուներին սպասվում է ազգային երգ ու պար, հայկական տարբեր ուտեստների (Ղափամա, տոլմա, գաթա և այլն) համտես, մասնակցություն խեցեգործության, գորգագործության վարպետության դասերին և այլն:
Փառատոնի ավարտին տեղի կունենա տոնական համերգային ծրագիր ՝ հայկական երաժշտությամբ: "Այդ օրը Նոր Կյանք գյուղը կրկին կլցվի հայկական ավանդույթների բույրով ու ոգով", - ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ: Միջոցառումը մեկնարկում է հոկտեմբերի 18-ին ՝ ժամը 12:00-ին, և իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ



