Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025 13:54
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կներդրվի ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցման լիարժեք մեխանիզմ

Հայաստանում կներդրվի ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցման լիարժեք մեխանիզմ

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, նախագծով առաջարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծանուցումները ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Որպես էլեկտրոնային եղանակ նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար ծանուցումներ ստանալու միջոցը սահմանել ֆիզիկական անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստը, որին տրվում է նոր ձևակերպում ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը: Նախագծով իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը համարվելու են պատշաճ ծանուցված ծանուցումը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկված ծանուցումը տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով, որի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրվելու օրվանից հետո՝ հինգերորդ օրը: Նախագծով ֆիզիկական անձիք համարվում են պատշաճ ծանուցված պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու օրվանից: Եթե ֆիզիկական անձին ուղարկված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումը «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվում է անձի հաշվառման հասցեով:

 

Փոստային պատվիրված նամակը ֆիզիկական անձին ուղարկելուց յոթ օր հետո, եթե բացակայում է նամակը հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստումը, այդ թվում՝ երբ ֆիզիկական անձը հրաժարվում է փոստային պատվիրված նամակը ստանալուց, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Եթե առկա է ֆիզիկական անձի կողմից տրված գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված՝ նույնականացման քարտի ու հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումները ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Համաձայն նախագծի՝ Անհատական և հրապարակային ծանուցումը տեղադրելը, Հայաստանի Հանրապետության հարկային

օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) և լոգերը պահպանելու կարգը սահմանում է Կառավարությունը: Նախագծով սահմանվում է, որ ծանուցման վերաբերյալ անձանց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղարկվում է տեղեկացում: Նախագծով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծանուցումները իրականացվում են պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, եթե այլ՝ էլեկտրոնային ծանուցման կարգ նախատեսված չէ օրենքով կամ այդ մարմինների միջև առկա չէ էլեկտրոնային հաղորդակցության այլ կարգ։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվում իրականացնելու ծանուցում էլեկտրոնային եղանակով այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, եթե վերջիններս միացած են «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված տվյալների փոխանակման շերտին: Եթե առկա է ֆիզիկական անձի կողմից տրված գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված՝ նույնականացման քարտի ու հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումները ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից՝ անկախ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու կամ ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստման առկայությունից:

 

Նախագծով նախատեսվում է, որ ծանուցումների համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։ «Եթե օբյեկտիվորեն և ողջամտորեն նայենք այս սխեմային, ըստ էության, տարբերակ չկա, որ մարդը նաև դե ֆակտո ծանուցված չլինի: Խնդիրն այն է, որ մինչև հիմա մենք բազմաթիվ իրավիճակների ենք բախվում, երբ մարդը դե ֆակտո ծանուցված է, բայց պետական մարմինները չեն կարողանում դե յուրե ապացուցել, որ անձը ծանուցված է: Սա տարբեր խնդիրներ է առաջացնում, և կարծում եմ, որ սա շատ էական և կարևոր փոփոխություն է»,- ասել է վարչապետը:

 

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ: Նշվել է, որ այս համակարգը կկրճատի նաև թղթաբանությունը, այդ թվում՝ դրա հետ կապված ծախսերը: Այս համատեքստում վարչապետը ներկայացրել է նաև վիճակագրություն, համաձայն որի՝ 4-5 միլիարդ դրամ տարեկան միայն թղթային ծանուցումների համար է ծախսվում

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կառավարող խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ․ ՓաշինյանԿառավարող խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ․ Փաշինյան
Քաղաքագետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի մասին․ Փաշինյանը կշարունակի իր կուրսը՝ քանի դեռ հետևանքներն անձամբ իրեն չեն վերաբերումՔաղաքագետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի մասին․ Փաշինյանը կշարունակի իր կուրսը՝ քանի դեռ հետևանքներն անձամբ իրեն չեն վերաբերում
Հայաստանի երկրորդ նախագահի և նրա որդու կալանքը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է. փաստաբանՀայաստանի երկրորդ նախագահի և նրա որդու կալանքը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է. փաստաբան
Նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Քոչարյանի պատշաճ դատավարական վարքագիծը կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը․ հայտարարությունՆախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Քոչարյանի պատշաճ դատավարական վարքագիծը կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը․ հայտարարություն
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդը մասնակցել է Երևանում COP17-ի ռուսական տաղավարի բացմանըՌուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդը մասնակցել է Երևանում COP17-ի ռուսական տաղավարի բացմանը
ՏԻՄ ընտրությունները՝ որպես Հայաստանում ընտրական ճգնաժամի լակմուսի թուղթՏԻՄ ընտրությունները՝ որպես Հայաստանում ընտրական ճգնաժամի լակմուսի թուղթ
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
Հայաստանի ԿԳՄՍՆ-ը և Գենտի համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանի ԿԳՄՍՆ-ը և Գենտի համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքարՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքար
Հոկտեմբերի 20-25-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպՀոկտեմբերի 20-25-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Արցախի բնակիչները նամակ են հանձնել երեք եվրոպական երկրների դեսպանատներին՝ կոչ անելով COP17-ում բարձրացնել իրենց հարկադիր տեղահանման հարցըԱրցախի բնակիչները նամակ են հանձնել երեք եվրոպական երկրների դեսպանատներին՝ կոչ անելով COP17-ում բարձրացնել իրենց հարկադիր տեղահանման հարցը
Աշխատանքի նախարարությունն առաջարկում է կենսաթոշակների և նպաստների ստացողների համար կանխիկ վերադարձի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թվականի վերջըԱշխատանքի նախարարությունն առաջարկում է կենսաթոշակների և նպաստների ստացողների համար կանխիկ վերադարձի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թվականի վերջը
Արհեստական բանականության ազդեցությունը կենսաբազմազանության վրա քննարկվել է Երևանում՝ COP17-ի ժամանակԱրհեստական բանականության ազդեցությունը կենսաբազմազանության վրա քննարկվել է Երևանում՝ COP17-ի ժամանակ
Փաշինյանը կոչ արեց ընտրությունների մասնակիցների նկատմամբ ճնշման դեպքերի մասին հաղորդել տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ էՓաշինյանը կոչ արեց ընտրությունների մասնակիցների նկատմամբ ճնշման դեպքերի մասին հաղորդել տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ է
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է ՉեխիաՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակն արձագանքել է «ՀայաՔվե»-ի բողոքին՝ կապված Գռոնոյի՝ օկուպացված Արցախ կատարած այցի հետՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակն արձագանքել է «ՀայաՔվե»-ի բողոքին՝ կապված Գռոնոյի՝ օկուպացված Արցախ կատարած այցի հետ
Հայաստանի ավելի քան չորս տասնյակ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկըՀայաստանի ավելի քան չորս տասնյակ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը             Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը           
Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունում քննարկել են ՄԱԿ ՊՀԾ-ի 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի համարՀայաստանի ԱԳՄԱ նախարարությունում քննարկել են ՄԱԿ ՊՀԾ-ի 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի համար
Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավովՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետովՀայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետով
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքներըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները
Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ումԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Տիգրան Աբրահամյան. Տիգրան Աբրահամյան. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը շրջանառության մեջ է դրել երկրում դեղերի արժեքի նվազեցմանը նպատակաուղղված օրինագիծ
Հայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել Պաշտպանության նախարարությունումՀայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել Պաշտպանության նախարարությունում
Տավուշում հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսներ Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի հիշատակինՏավուշում հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսներ Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի հիշատակին
"Պահպանեք Ամուլսարը". Երևանում COP17-ի ժամանակ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա է անցկացվել
Հայաստանը և ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչը  պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել և զարգացնել կարողություններըՀայաստանը և ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչը պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել և զարգացնել կարողությունները
Ֆրանսիայում բողոքի ցույցերի փորձագետ. Քաղաքակրթությունները մարում են, երբ հասարակությունը կորցնում է ապագայի տեսլականըՖրանսիայում բողոքի ցույցերի փորձագետ. Քաղաքակրթությունները մարում են, երբ հասարակությունը կորցնում է ապագայի տեսլականը
Պետական արարողակարգի ծառայությունը նոր պետ կունենաՊետական արարողակարգի ծառայությունը նոր պետ կունենա
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը լեհ սենատորի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը լեհ սենատորի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Թուրքագետ․ Ադրբեջանն ամենազոր չէ․ նրա խոցելիությունները պետք է դառնան Հայաստանի անվտանգության ռազմավարության մասԹուրքագետ․ Ադրբեջանն ամենազոր չէ․ նրա խոցելիությունները պետք է դառնան Հայաստանի անվտանգության ռազմավարության մաս
Վարչապետ. Հայաստանը կես ճանապարհին է Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակներին հասնելու ճանապարհինՎարչապետ. Հայաստանը կես ճանապարհին է Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակներին հասնելու ճանապարհին
ԱԱԾ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ազատ արձակել Բաքվում գերի պահվող հայերինԱԱԾ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ազատ արձակել Բաքվում գերի պահվող հայերին
Հայաստանը արտահանձնեց Գերմանիային մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող տղամարդունՀայաստանը արտահանձնեց Գերմանիային մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող տղամարդուն
Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երևանի Մոսկովյան փողոցի 31 հասցեումԼևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երևանի Մոսկովյան փողոցի 31 հասցեում
Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանյան լիճՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանյան լիճ
Հայր Ասողիկը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցություններում Հայ եկեղեցու շահերը անտեսելու համարՀայր Ասողիկը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցություններում Հայ եկեղեցու շահերը անտեսելու համար
Հայաստանը կողմ է արտահայտվել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելունՀայաստանը կողմ է արտահայտվել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելուն
«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանն իր հաշվին կվերանորոգի Գյումրիի Քըրք Քըրքորյան փողոցը«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանն իր հաշվին կվերանորոգի Գյումրիի Քըրք Քըրքորյան փողոցը
Գագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչությունԳագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչություն
Հայաստանի և Ավստրալիայի օմբուդսմենները քննարկեցին երկու երկրների ազգային մարդու իրավունքների ինստիտուտների գործունեությունըՀայաստանի և Ավստրալիայի օմբուդսմենները քննարկեցին երկու երկրների ազգային մարդու իրավունքների ինստիտուտների գործունեությունը
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պաշտոնական ընթրիք է ունեցել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պաշտոնական ընթրիք է ունեցել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ