Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025 17:59
Ալինե Գրիգորյան

ANCA-ի ներկայացուցիչն անօգուտ է անվանել կոնգրեսական Իսսայի Peace Act-ը

ANCA-ի ներկայացուցիչն անօգուտ է անվանել կոնգրեսական Իսսայի Peace Act-ը

Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, կոնգրեսական Դարել Իսսայի առաջարկած "Կովկասում էսկալացիայի կանխարգելման և փոխգործակցության զարգացման մասին"(Peace Act) նախագիծը անօգուտ է, անիրագործելի և սահմանափակ: Այդ մասին հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի (ANCA) քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին։

 

Ինչպես հաղորդում է ՀՅԴ մամուլի ծառայությունը, անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, կոնգրեսական Դարել Իսսան ներկայացրեց, այսպես կոչված, «Խաղաղության օրենքը» (PEACE Act), մի օրինագիծ, որը ներկայացվում է որպես համարձակ քայլ՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու նպատակով։

 

«Չնայած այն պնդումներին, թե «Խաղաղության օրենքը» կկիրառի «նախադեպը չունեցող պատժամիջոցներ» Ադրբեջանի դեմ՝ այն փաստացի «թղթե վագր» է նախատեսված, կարծես, կոշտ երևալու համար, սակայն իրականում անպետք, անիրագործելի և սահմանափակ շրջանակով։ Պատժամիջոցները կկիրառվեն միայն Հայաստանի նկատմամբ «նոր ագրեսիայի» պարագայում՝ անտեսելով Ադրբեջանի կողմից ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, հայ գերիների պատանդառումը ու նրանց նկատմամբ բռնությունը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի ոչնչացումը, ինչպես նաև արցախահայության՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։

Արդյունքում, «Խաղաղության օրենքը» չափազանց ցածր չափանիշ է սահմանում Ադրբեջանի պատասխանատվության համար՝ իբր «կանխելով» միայն «նոր ագրեսիան», սակայն արդարացնելով և նորմալացնելով Ադրբեջանի շարունակական մարդու իրավունքների խախտումները և հայկական տարածքների օկուպացիան։ Սա Հայաստանի համար էժան մխիթարական մրցանակ է, որը կփակի իրական արդարության և պատասխանատվության դռները։

 

Ինչո՞ւ է «Խաղաղության օրենքն» անբավարար։ Պատժամիջոցներ առանց կիրարկման

 

Թեև Կոնգրեսը կարող է թույլատրել պատժամիջոցներ, դրանց կիրարկումն ամբողջությամբ կախված է նախագահի հայեցողությունից։ Նույնիսկ եթե որևէ անձ կամ երկիր համապատասխանի պատժամիջոցների չափանիշներին, նախագահը պարտավոր չէ դրանք կիրառել։ Բացի այդ, պատժամիջոցների մեծ մասը (ներառյալ «Խաղաղության օրենքը») նախագահին տրամադրում է լայն հայեցողական լիազորություն՝ շրջանցելու պատժամիջոցները, եթե շրջանցելը համարվում է «ԱՄՆ ազգային անվտանգության շահերին համապատասխան»։ Այս հիմնավորումն օգտագործել են հաջորդական վարչակազմերը վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ ներառյալ Թրամփի վարչակազմը, Ադրբեջանի նկատմամբ ռազմական օգնության սահմանափակումները շրջանցելու համար։

 

Շեղում առկա պատասխանատվության գործիքներից

 

Նախագահն արդեն ունի լիազորություն՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ։ Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները նախագահին հնարավորություն են տալիս սառեցնել ֆինանսական ակտիվները և մերժել մուտքը ադրբեջանցի այն պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Եվրամիությունը, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ունեն նմանատիպ օրենսդրություն,

ինչը նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների կիրարկումը կարող է խթանել դրանց կիրառումը նաև այլ երկրներում։ Կան նաև գործիքներ՝ ուղղված Ադրբեջանի էներգետիկ ոլորտին՝ հատկապես նրա Ռուսաստանի և Իրանի հետ էներգետիկ և անվտանգության կապերի համատեքստում։ Վաշինգտոնի՝ այս գործող մեխանիզմերը չկիրառելու փաստը կասկածի տակ է դնում, թե արդյո՞ք «Խաղաղության օրենքը», անգամ ընդունվելու դեպքում, երբևէ կկիրառվի։

 

Ամերիկյան շահերի խորացումն Ադրբեջանում

 

Վաշինգտոնի ներգրավվածությունը Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային էներգետիկ շահերով։ Դրա վկայությունն են Թրամփի «Միջազգային Խաղաղության Ուղին» (Trump Route for International Peace — TRIPP) նախաձեռնությունը, որը ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ իրավունքներ՝ Սյունիքով «անխոչընդոտ (տրանսպորտային) հաղորդակցության» զարգացման և շահագործման համար (այն կապում է Թուրքիան Ադրբեջանի հետ), ԱՄՆ–Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը՝ պաշտպանության և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով, ինչպես նաև «ԷքսոնՄոբիլ» (ExxonMobil) և SOCAR ընկերությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Ադրբեջանում ամերիկյան էներգետիկ ներդրումները մեծացնելու ուղղությամբ։

 

Ցանկացած պնդում, թե վարչակազմը կպատժի հենց այն էներգետիկ արդյունաբերությունը, որտեղ ինքն է կայուն կերպով ընդլայնում իր ներդրումները, լավագույն դեպքում միամիտ է, իսկ վատագույն դեպքում՝ միտումնավոր մոլորեցնող։

 

Կենտրոնացումը «Նոր ագրեսիայի» վրա՝ անտեսելով շարունակվող խախտումները

 

Օրինագծի ուշադրությունը՝ «նոր ագրեսիան» կանխելուն, կատարվում է մարդու իրավունքների և անվտանգության ընթացիկ հարցերի հաշվին, որոնք մնում են չլուծված երկկողմ խաղաղության գործընթացում։ Այս խնդիրները, այնուամենայնիվ, Հայաստանի անվտանգությանն ուղղված ամենաանմիջական սպառնալիքներն են և խոչընդոտում են տարածաշրջանում արդար խաղաղության հեռանկարը։

Այս հարցերը անտեսելով՝ «Խաղաղության օրենքը» նորմալացնում և փաստացի վարձահատույց է լինում Ադրբեջանին՝ մինչ այժմ իրականացրած ագրեսիայի համար։ «Ներկա» և «նոր» ագրեսիայի միջև կամայական տարբերություն դնելով՝ Ադրբեջանը կարող է պարզապես խուսափել նոր սրացումներից, սակայն շարունակել հայ գերիների նկատմամբ բռնությունը և ամրապնդել հայկական տարածքների օկուպացիան՝ առանց «Խաղաղության օրենքի» պատժամիջոցների գործարկման։

 

Անպատասխան հարցեր և Հայաստանի կառավարության դերը

 

Թեև Հայաստանի կառավարության մերձակա շրջանակները ողջունել են «Խաղաղության օրենքը», նրանք չեն կարող բացատրել, թե ինչո՞ւ պատժամիջոցները պետք է սահմանափակվեն միայն «նոր ագրեսիայով» և չվերաբերեն Հայաստանի տարածքի շարունակվող օկուպացիային կամ հայ գերիների պատանդառմանը և խոշտանգումներին: Նրանք նաև չեն կարող բացատրել, թե ինչպե՞ս այս օրինագիծը կարող է վստահելի կերպով զսպել ապագա ագրեսիան՝ արդարացնելով ներկայիս խախտումները:

 

Արդեն գոյություն ունեն պատժամիջոցներ և պատասխանատվության գործիքներ, որոնք կարող են թիրախավորել Ադրբեջանի էներգետիկ ոլորտը, կանխել ռազմական ագրեսիան և վերականգնել արդարություն՝վայելելով Կոնգրեսում երկկուսակցական ուժեղ աջակցություն: Ինչո՞ւ այս առկա պատժամիջոցները կիրառելու ջանքերը խոչընդոտել՝ առաջ բերելով անպիտան և անիրագործելի օրինագիծ, որն իջեցնում է Ադրբեջանի պատասխանատվության չափանիշը՝ նորմալացնելով նրա կողմից շարունակվող մարդու իրավունքների խախտումները և ագրեսիան:

 

Վաշինգտոնի խորացող էներգետիկ ներդրումներն Ադրբեջանում լուրջ կասկած են առաջացնում՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը երբևէ կկիրառի պատժամիջոցներ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի նկատմամբ: Ինչո՞ւ վարչակազմը պիտի կիրառի էներգետիկ ոլորտի պատժամիջոցներ, երբ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունն այդ երկրի հետ և մերժում անդրադառնալ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներգրավածությանը՝ Ռուսաստանին և Իրանին վերաբերող պատժամիջոցները շրջանցման գործում:

 

Ինչո՞ւ են Հայաստանի կառավարությունը և նրա մերձավորները խոչընդոտել ջանքերը՝ ապահովելու հայ գերիների ազատ արձակումը, հայկական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը և բռնի ուժով տեղահանված հայերի իրավունքները՝ վերադառնալու Արցախ, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է իր աջակցությունը այս հարցերին: Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի օգտագործել Վաշինգտոնի դերը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի վրա՝ ճնշում գործադրելու, որ ազատ արձակվեն հայ գերիները և հետ քաշեն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից:

 

Այս հարցերը միայն ընդգծում են այն փաստը, որ «Խաղաղության օրրնքը» երբեք չի նախատեսվել որպես կիրառելի և նախատեսված է որպես միայն խորհրդանշական նկատողություն Ադրբեջանին՝ առանց նշանակալի հետևանքների: Օրինագիծը ծառայում է Հայաստանի կառավարությանը և նրա մերձավորներին՝ մեղմելու մտահոգությունները խաղաղության գործընթացում Հայաստանի համար ապահովության առարկայական երաշխիքների բացակայության վերաբերյալ, միաժամանակ շեղելով ջանքերը՝ պատասխանատվություն և արդարություն ապահովելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների և շարունակվող ագրեսիայի համար:

 

Առջևում ավելի լավ ուղի

 

ԱՄՆ-ն ունի առանցքային դեր՝ լուծելու մարդու իրավունքների և անվտանգության խնդիրները, որոնք դուրս են մնացել երկկողմ խաղաղության համաձայնագրից։ Արտաքին ճնշումը անփոխարինելի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ համաձայնագրի նախնական տարբերակը նախատեսում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված իր իրավական հայցերից՝ փակելով իրավական ուղիները, որոնք կարող էին ապահովել հայ գերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը, Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը։

 

Արդեն համաձայնելով հրաժարվել արդարության իրավական ուղիներից՝ Հայաստանի կառավարությունն ու նրա մերձավորները այժմ ձգտում են խոչընդոտել նաև քաղաքական ուղիները՝ առաջ մղելով անպիտան և անիրագործելի օրինագիծ, որի նպատակն է Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների նորմալացումը՝ փոխարենը առաջարկելով ընդամենը խորհրդանշական քննադատություն։

 

Կոնգրեսը պետք է կենտրոնանա իրական պատասխանատվության միջոցների վրա

 

Ամերիկյան Կոնգրեսը պետք է իր ջանքերն ուղղի գործող պատժամիջոցների և պատասխանատվության գործիքների կիրառմանը՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար իրական հետևանքներ ապահովելու նպատակով՝ ներառյալ․

 

Ազատության աջակցության օրենքի (Freedom Support Act) 907-րդ հոդվածի ամրապնդում։

Կոնգրեսը պետք է խստացնի Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ռազմական օգնության սահմանափակումները՝ նվազեցնելով նախագահի հնարավորությունը շրջանցելու այս արգելքները՝ մինչև այն պահը, երբ Ադրբեջանն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը, ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցների կիրառում։

Կոնգրեսը պետք է պարտավորեցնի վարչակազմին իրականացնել Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար։ Սա կարող է իրականացվել՝ ընդունելով «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման օրենքը» (Azerbaijan Sanctions Review Act of 2025) և օգտագործելով Կոնգրեսի վերահսկողական լիազորությունները։ Երկրորդային պատժամիջոցների կիրարկում՝ շրջանցումների դեմ։

Կոնգրեսը պետք է պարտադրի վարչակազմին կիրառել երկրորդային պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս կողմից Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ու անվտանգության ոլորտների պատժամիջոցները շրջանցելու փաստացի հաստատված համագործակցության համար։ Սա ավելի իրատեսական և ազդեցիկ միջոց է՝ թիրախավորելու երկրի էներգետիկ արդյունաբերությունը, հաշվի առնելով վարչակազմի վերջին քայլերն ուղղված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին։

Կոնգրեսի վերահսկողական գործիքներ։

Կոնգրեսը կարող է իր օրենսդրական վերահսկողության գործառույթն օգտագործել՝ պահանջելու վերանայել և կասեցնել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ռազմական աջակցության տրամադրումը, կիրառելով այնպիսի մեխանիզմներ, ինչպիսին է Արտաքին օգնության օրենքի (Foreign Assistance Act) 502B(c) հոդվածը։

 

Եզրակացություն

 

Միայն «նոր ագրեսիայի» վրա կենտրոնանալով և անտեսելով Ադրբեջանի շարունակական մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան՝ «Խաղաղության օրենքը» առաջնորդում է Ադրբեջանի վարքագծի նորմալացմանը և թուլացնում ջանքերն՝ ուղղված իրական արդարության և պատասխանատվության ապահովմանը նրա ագրեսիայի համար։

 

Հաշվի առնելով, որ երկկողմ խաղաղության համաձայնագիրը որևէ դրույթ չի ներառում՝ հայ գերիների ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և

Արցախի վերադարձի իրավունքի ապահովման համար, «Խաղաղության օրենքը» չի համապատասխանում այն վճռական քայլերին, որոնք անհրաժեշտ են՝ լուծելու տարածաշրջանում արդար, կայուն և արժանապատիվ խաղաղությանը խոչընդոտող ամենահիմնական խնդիրները։

 

Խաղաղությունը հնարավոր չէ առանց արդարության, իսկ ագրեսիան չի կարող կանխվել, երբ այն նորմալացվում և խրախուսվում է», - գրում է Ալեքս Գալիցկին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա ՀայաստանումԱնվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Հայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասինՀայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասին
IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար
«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը
Երևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերինԵրևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերին
ՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբ
Լենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունըԼենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունը
Ռոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համարՌոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար
Հայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասինՀայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասին
Ընդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ ՀայաստանըԸնդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ Հայաստանը
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում  փորձի փոխանակման շուրջՀայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակման շուրջ
ՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանըՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանը
«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Սյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՍյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում "3+3" ձևաչափով հանդիպում է ակնկալում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն
ՀԱԿ փոխնախագահ․ Բրիտանական The Critic ամսագրում քննադատել են Արեւմուտքին Հայաստանի իշխանություններին աջակցելու համար՝ ՀԱԵ նկատմամբ ճնշումների ֆոնինՀԱԿ փոխնախագահ․ Բրիտանական The Critic ամսագրում քննադատել են Արեւմուտքին Հայաստանի իշխանություններին աջակցելու համար՝ ՀԱԵ նկատմամբ ճնշումների ֆոնին
Ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ հարաբերություններումՌազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ հարաբերություններում
Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորի հետՌուսաստանի դեսպանը հանդիպել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորի հետ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ОТА-ի շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել կողմնակալ խմբագրական քաղաքականությունը«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ОТА-ի շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել կողմնակալ խմբագրական քաղաքականությունը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի «մամուլի ազատության գիշատիչների» անունները«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի «մամուլի ազատության գիշատիչների» անունները
Իրավաբանը բացատրեց, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը փորձում «Ալիևի Սահմանադրությունը» ներկայացնել բարենպաստ լույսի ներքոԻրավաբանը բացատրեց, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը փորձում «Ալիևի Սահմանադրությունը» ներկայացնել բարենպաստ լույսի ներքո
Նախարար. Աշխատանքներ են տարվում դատապարտվածների և կալանավորվածների համամասնությունը փոխելու ուղղությամբՆախարար. Աշխատանքներ են տարվում դատապարտվածների և կալանավորվածների համամասնությունը փոխելու ուղղությամբ
Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի մարզերում HayPass-ի 12 գրասենյակների բացման մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի մարզերում HayPass-ի 12 գրասենյակների բացման մասին
Արենի համայնքին կվճարվի 5 միլիոն 251 հազար դրամի չափով փոխհատուցումԱրենի համայնքին կվճարվի 5 միլիոն 251 հազար դրամի չափով փոխհատուցում
Հայաստանն ու Մեքսիկան քննարկում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններըՀայաստանն ու Մեքսիկան քննարկում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները
Ընդդիմադիր գործիչ․ Փաշինյանը գիտի, որ խորհրդարանական ընտրություններում «պյուռոսյան հաղթանակ» է տարել, իսկ մյուս հաղթանակների ճանապարհը փակ էԸնդդիմադիր գործիչ․ Փաշինյանը գիտի, որ խորհրդարանական ընտրություններում «պյուռոսյան հաղթանակ» է տարել, իսկ մյուս հաղթանակների ճանապարհը փակ է
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նոյեմբերի 4-ին Երևանի դատարանը կքննարկի գործարար Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցըՆոյեմբերի 4-ին Երևանի դատարանը կքննարկի գործարար Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը
Նարեկ Կարապետյանը հոսպիտալում այցելել է այն կնոջը , որի վրա հարձակվել էր ադրբեջանցի զինվորՆարեկ Կարապետյանը հոսպիտալում այցելել է այն կնոջը , որի վրա հարձակվել էր ադրբեջանցի զինվոր
Հրազդան համայնքը կստանա 127 միլիոն 531 հազար դրամ, հայտնում է դատախազությունը։Հրազդան համայնքը կստանա 127 միլիոն 531 հազար դրամ, հայտնում է դատախազությունը։
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը ժամանեց Հայաստան։Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը ժամանեց Հայաստան։
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդՀամիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդ
Զատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակովԶատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-չեխական հարաբերությունների վիճակը
Հայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել "ալիևյան սահմանադրությանը"
Հայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը
«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններումԲուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններում
Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչիցԱրդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
Նոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելուՆոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելու
"Հայաստան" խմբակցության ղեկավարը՝ Փաշինյանին․ ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմության դիրքորոշումը նոր սահմանադրության հարցի նկատմամբ
Կարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսումԿարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսում
Հայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքինՄեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
ՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներումՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներում
ՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումըՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումը
Քաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանումՔաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանում
Հայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետոՀայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետո
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։
ՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին
Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքովԾառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքով
Փաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբՓաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան