


Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ-ը նշել է ԵԱՀԿ գործող նախագահի Ադրբեջան այցի հետաձգման պատճառը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն նշել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի այցը տարածաշրջան պետք է սկսվեր Ադրբեջանից:
"Այդ այցը նախատեսված էր հոկտեմբերի 13-ին։ Սակայն նախագահ Իլհամ Ալիևի ՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին հրավիրվելու և այդ գագաթնաժողովին նրա գլխավորած պատվիրակության մասնակցության առնչությամբ այցը հետաձգվել է: Ներկայումս աշխատանք է տարվում Ֆինլանդիայի ԱԳ նախարարի Ադրբեջան այցի նոր ամսաթիվը համաձայնեցնելու ուղղությամբ", - ընդգծել է Հաջիզադեն, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենն այսօր տարածաշրջանային այցով ժամանել է Երևան: Նա արդեն հանդիպումներ է ունեցել երկրի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ։ Նախատեսվում էին նաև նրա այցերը Վրաստան և Ադրբեջան ։



