


ԱրմինֆոՄԱԿ Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի 80-րդ նստաշրջանի շրջանակում "Երեխայի իրավունքների խթանում և պաշտպանություն" օրակարգի 67-րդ կետի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՝ կատարելու իր միջազգային պարտավորությունները և ամրապնդելու ազգային համակարգերը՝ երեխաների իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այդ մասին հաղորդում Է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Ընդգծվել է, որ վերջին տարիներին Հայաստանը բախվել է հումանիտար լուրջ խնդիրների ՝ ընդունելով 115 000 փախստականների (2020 թվից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՝ ավելի քան 150 000-խմբ.), այդ թվում ՝ ավելի քան 30 000 երեխայի։
"Բռնի տեղահանության զոհ դարձած շուրջ 17.000 երեխա ինտեգրվել է հանրակրթական դպրոցներում ՝ ստանալով կրթական և սոցիալ-հոգեբանական աջակցություն:
ՄԱԿ-ի և զարգացման գծով գործընկերների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանն իրականացրել է փախստական երեխաների կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների բավարարման թիրախային միջոցառումներ", - ասվում է մշտական ներկայացուցչության հաղորդագրությունում:



