


Արմինֆո Երևանը պատված է Նուբարաշենի քաղաքային աղբավայրում բռնկված հրդեհի հետևանքով առաջացած ծխով:
Քաղաքի օդը ներծծված է խանձահոտով և քիմիական նյութերի հոտով։ Հանրային դժգոհության ֆոնին հերթական հայտարարությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
"Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:
Ա
յս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։
Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։
Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված», - գրել է քաղաքապետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ հրդեհը բռնկվել էր հոկտեմբերի 10-ի գիշերը։ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դա միտումնավոր հրկիզում էր և խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Բնապահպանները կարծում են, որ այսօր քաղաքը բնապահպանական աղետ է ապրում, և քաղաքացիներն ստիպված են շնչել թունավոր ծակոտիներով ՝ դրանով իսկ վնասելով սեփական առողջությանը



