


Արմինֆո.Հունիսի 7-ից առ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ պատգամավորների 28 ստորագրություն ստացվել է սեպտեմբերի 26-ին "Հայաստանի հանրապետական կուսակցություն" խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ: Դրանք, ինչպես նշել է Մամիջանյանը, տրամադրել են "Հայաստան" խմբակցության պատգամավորները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին կայացած լսումների ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հաղորդել էր, որ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցությունը որոշել է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց սկսելու "Պատիվ ունեմ" խմբակցության նախաձեռնությանը:
Նշենք, որ գործող վարչապետին անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանում կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե, առնվազն, 36 պատգամավոր ներկայացնի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ստորագրությունները: Ընդդիմադիր երկու խմբակցությունները ("Հայաստան" և "Պատիվ ունեմ") միասին կազմում են 34 պատգամավոր։ Եվս չորսն ունեն անկախ կարգավիճակ։ Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու համար իմփիչմենթի օգտին պետք է քվեարկի 107 պատգամավորներից, առնվազն, 54-



