


Արմինֆո. "Երրորդ հանրապետությունը հիմնադրվել է հակամարտության տրամաբանությամբ, իսկ մենք ստեղծում ենք Չորրորդ հանրապետություն ՝ հիմնված խաղաղության տրամաբանության վրա", - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցի տեսաուղերձում:
Բացի այդ, նա նշել է, թե խիստ կասկածելի է, որ Երրորդ հանրապետության գոյության շրջանում ընդունված ՀՀ սահմանադրությունը հիմնված է ժողովրդի կամարտահայտության վրա, իսկ Չորրորդ հանրապետության առնչությամբ նման կասկածներ չպետք է լինեն։
«Երրորդ հանրապետությունում այն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հարաբերական է և ձևական: Մինչդեռ, Չորրորդ Հանրապետությունում դա կլինի հստակ և անվիճելի սկզբունք", - ասել է նա։
Եվ վեեերջինը՝ Փաշինյանն ընդգծել է․ "Երրորդ հանրապետությունը հայրենիք գտնելու, երազած հայրենիք գտնելու մասին է, Իսկ Չորրորդ հանրապետությունն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազած հայրենիքն է և հայրենիք փնտրելու կարիք չկա", - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության 7-րդ համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի "Չորրորդ Հանրապետության" ստեղծումը կառավարող կուսակցության մոտակա ռազմավարական խնդիրն է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու դեպքում: Նրա խոսքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի ձայները ստանալու դեպքում կառավարող կուսակցությունը մտադիր է նախաձեռնել Հայաստանի նոր սահմանադրության ընդունման գործընթաց՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով:



