


Արմինֆո. Փարաքար խոշորացված համայնքի նոր ղեկավար է ընտրվել Օնիկ Հախվերդյանը: Այդ մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 7-ին համայնքների ավագանիում կայացած քվեարկության արդյունքից:
Հախվերդյանին համայնքի ղեկավար ընտրելու օգտին քվեարկել է ավագանու 12 անդամ: Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա համայնքի նորընտիր ղեկավարի երդմնակալության արարողությունը: Օնիկ Հախվերդյանը, ինչպես իր նախորդը՝ սպանված Վոլոդյա Գրիգորյանը, "Ապրելու երկիր" կուսակցության անդամ է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23.52-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը ՝ վիրավորվել: Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն էր, իսկ մյուսը նրա ընկեր Կարեն Աբրահամյանը, ով Արարատի քրեական ոստիկանության վարչության աշխատակից էր: Եվս մեկ մարդ վիրավորվել էր։
Սեպտեմբերի 27 - ին Ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործություն կատարելու անմիջական կասկածանքով ձերբակալվել և նախաքննական մարմին է տեղափոխվել մեկ անձ: Ձերբակալվածը Նարեկ Օհանյանն է։ Քննության տվյալներով՝ ՝ միջադեպի պատճառը վենդետան է



