
Արմինֆո. Հնարավոր է՝ մենք պետք է խորհրդանիշների «ռեբրենդինգ» անենք: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ինժեներական քաղաքում ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Բաղրամյանին մենք որպես ու՞մ, ինչի՞ խորհրդանիշ ենք գնահատում։ Սա նաեւ շատ կարևոր է, քանի որ մարդը կարող է ասել Բաբաջանյանը Հունգարիայում չգիտեմ ինչի մեջ է ներգրավված եղել։ Մենք պետք է նրան ճիշտ տեղում դնենք, ինչի համար գնահատում ենք նրան՝ նրա անցած ճանապարհը, նրա տաղանդը, թե համարում ենք այն մեր ժողովրդի ռազմական տաղանդի դրսևորում։ Քանի որ, եթե ինչ-որ մեկն ասի, որ նրան գնահատում է որպես Խորհրդային Միության կուսակցության անդամ կամ ինչ-որ բան, այստեղ, հնարավոր է, կարճ միացում լինի։
Այսինքն, կարևոր է նաև հերոսի կերպարի ձևավորումը. Բաղրամյանը մեզ համար ինչի՞ խորհրդանիշ է: Որովհետև մենք այն ընդունել ենք Խորհրդային Միության բանաձևով, բայց նրան, ներողություն եմ խնդրում այս խոսքի համար, չենք ադապտացրել անկախ ՀՀ-ին, և այդ պատճառով էլ մարդիկ կարող են ասել՝ ի՞նչ սովետական, էքսպանսիոնիստակա՞ն։
Հարցը ոչ թե Բաղրամյանին փոխարինելն է, այլ ձևակերպել, թե ինչու է նա մեզ համար հերոս, քանի որ մենք շարունակում ենք նրան իներցիայով հերոս համարել այն բանաձևի շրջանակներում, որը կար Խորհրդային Միության ժամանակ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը (1897-1982), խորհրդային զորավար և պետական գործիչ է, Խորհրդային Միության մարշալ (1955), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944, 1977) ։ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ (1955-1956, 1958-1968): Ծնվել է հայկական ընտանիքում՝ Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Չարդախլու (Հյուսիսային Արցախ) գյուղում։
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը (1906-1977), խորհրդային զորահրամանատար է, Խորհրդային Միության հերոս և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ ։ Ծնվել է 1906թ.փետրվարի 18-ին Չարդախլուում (Հյուսիսային Արցախ), հայ գյուղացու ընտանիքում: Բաբաջանյանին են պատկանում հետևյալ խոսքերը. «Թույլ տվեք, ես վերադարձնեմ Արեւմտյան Հայաստանը»։ Մասնակցել է Հունգարիայում հակասովետական ելույթների ճնշմանը, ինչի համար պարգևատրվել է Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով