


Արմինֆո.Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշանակալի է համարել Դանիայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր զրույցը:
"Մենք շնորհավորել ենք Հայաստանին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի հետ հարաբերություններում արձանագրված էական առաջընթացի կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին։ Մենք լի ենք վճռականությամբ՝ խորացնելու մեր համագործակցությունը։ Հայաստանը կարևոր գործընկեր է ԵՄ համար", - գրել Է նա X սոցիալական ցանցում:
Ֆոն դեր Լյայենը նաեւ նշել է, որ "Գլոբալ դարպասներ" նախագծի շնորհիվ կամրապնդվի տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը ներառում է առեւտուրը, տրանսպորտը, էներգետիկան եւ թվային տեխնոլոգիաները: "Մենք անհամբերությամբ սպասում ենք Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովին Երևանում ՝ 2026 թվականի առաջին կեսին", - նշել է նա



