


Արմինֆո.Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը տապալել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների շուրջ քվեարկությունը, որոնց համաձայն, նախատեսվում էր Հայոց ցեղասպանության ժխտման համար պատժի խստացում:
Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է ընդամենը 26 պատգամավոր, եւս երկուսը ձեռնպահ են մնացել, 58-ը դեմ են արտահայտվել:
Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Մասնավորապես, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու, արդարացնելու կամ նսեմացնելու համար առաջարկվում էր պատժել տուգանքով ՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչեւ 4 տարի ժամկետով:



