


Արմինֆո.Հայտնի է դարձել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգը, որը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին՝ խորհրդարանի լիագումար նիստի ավարտից անմիջապես հետո:
Ազգային ժողովի հաղորդագրության համաձայն, արտահերթ նիստի օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ ուղղված Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանը



