

Արմինֆո.«Հայաստանն իրեն վստահ է զգում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շրջանում ։ Մենք տեսնում ենք աջակցություն և ընդունելություն, մենք շնորհակալ ենք դրա համար», - սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ անցած տարի Հայաստանն ընդունել է ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք, որն արդեն ուժի մեջ է մտել:
«Շատերը մեզ հարցնում են, թե երբ է Հայաստանը դառնալու Եվրոպական միության անդամ, և որքանով է իրատեսական Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին: Մենք ասում ենք, որ առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու հնարավոր չէ լինել ԵՄ անդամ», - նշել է Փաշինյանը։
Հետևաբար, ըստ նրա, բոլոր դեպքերում Հայաստանի առաջնային խնդիրը երկիրը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելն է:
«Այն պահին, երբ մենք կհամապատասխանենք ԵՄ չափանիշներին, երկու ճանապարհ կա ՝ մեզ կընդունեն կամ չեն ընդունի ԵՄ։ Եթե մեզ ընդունեն, ապա շատ լավ, իսկ եթե ոչ, ապա մենք մեզ համար մեկ այլ կարևոր խնդիր կլուծենք. մենք կլինենք ԵՄ չափանիշներին լիովին համապատասխանող երկիր, ինչը էապես կամրապնդի մեր ժողովրդավարությունը, անկախությունը և բարեկեցությունը», - ասել է Փաշինյանը։



