Երեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2025 13:32
Ալինե Գրիգորյան

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի զարգացման ուղին ոչ թե ենթակայությունն է, այլ տարածաշրջանային փոխգործակցության կանոնների վերանայումը

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի զարգացման ուղին ոչ թե ենթակայությունն է, այլ տարածաշրջանային փոխգործակցության կանոնների վերանայումը

Արմինֆո.Պետության հետպատերազմյան վերականգնումը ոչ թե լոզունգների կամ ցանկությունների, այլ՝ նոր գաղափարների, նոր լուծումների, նոր խիզախ ծրագրերի, նոր մոտեցումների, աշխարհում կատարվողը ճիշտ հասկանալու հմտության մեջ է։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը։

«Հայաստանի բևեռացված քաղաքական դաշտում տարածված ընկալում կա, թե ոչ իշխանական ուժերը «այլընտրանք չունեն» գործող իշխանությունների որդեգրած ներկայիս ուղուն։

 

Ակնարկը պարզ է. որքան էլ թերի լինեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը, Ադրբեջանին արվող միակողմանի և անհիմն զիջումները և Ռուսաստանից զգուշավոր հեռանալու փորձերը, կառավարության քայլերն այս պահին համարվում են իբրև թե միակ իրատեսական ուղին։ Մինչ աշխարհաքաղաքական փակուղում հայտնված Հայաստանի հնարավորությունները հետզհետե նեղանում են, իսկ արտաքին ճնշումը աճում, այս տեսակի քաղաքական ֆատալիզմը ոչ միայն սխալ է, այլև՝ վտանգավոր։

 

«Այլընտրանքի» որոնումը չպետք է սահմանափակվի քաղաքական քայլերի կամ խորհրդանշական ժեստերի գծային տրամաբանությամբ և մանրամասն ցանկով։ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե որոշումների տարբերվող փաթեթ, այլ՝ հիմնովին նոր ռազմավարական վերաբերմունք՝ վերաիմաստավորելու, թե ինչ է նշանակում թշնամական և անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում խաղաղության հաստատումը, անվտանգության ձեռքբերումն ու ինքնիշխանության ապահովումը։

 

Իրական ընտրությունը հետևյալն է. խաղաղությունը հասանելի է միակողմանի զիջումների և պատմական ամնեզիայի միջոցո՞վ, թե՞ Հայաստանը պետք է փոխարենը որդեգրի ռազմավարական զսպման, երկարաժամկետ համբերատարության և ընդհանուր շահերի վրա հիմնված դաշինքների կառուցման քաղաքականություն։ Այս հարցի պատասխանը կորոշի՝ արդյոք Հայաստանը կգոյատևի որպես ինքնիշխան դերակատա՞ր, թե՞ կդառնա կառավարվող և անկում ապրող մի տարածք՝ արտաքին թելադրանքով ու ներքին պառակտմամբ։ Անդառնալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է հասցեագրել հետևյալ հիմնախնդիրները.

 

1. Արտաքին և անվտանգային քաղաքականության վակուում. ռազմավարական նախաձեռնության վերականգնում Ստեղծված իրավիճակում պետական կառավարման բոլոր ոլորտներից ամենակարևորն ու ամենանվազ ինքնիշխանը մնում է արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Արտաքին դերակատարները և ծավալվող աշխարհաքաղաքական խզումներն են ավելի ու ավելի ակտիվորեն ձևավորում Հայաստանի ներքին օրակարգը:

Թուրքիան և Ադրբեջանը պարզապես հարևաններ չեն. նրանք հայկական քաղաքական կյանքում օրակարգ են սահմանում, մանիպուլյացիաների և ճնշման միջոցով վերահսկում են յուրաքանչյուր բանակցության, հրադադարի կամ հաղորդուղիների ապաշրջափակման խնդիրը՝ ձևավորելու համար Երևանի վարքագիծն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային թատերաբեմում։ Առանցքային որոշ դերակատարներ, չնայած ավելի

բարեհամբույր կեցվածքին, առաջարկում են խրախուսանք, և ոչ՝ անվտանգություն, գովեստ և ոչ՝ զսպում։

 

Նման պայմաններում հայկական ցանկացած կառավարության համար ամենահրատապ խնդիրը տարածաշրջանային իրականությունից տարանջատված բարգավաճման կամ ժողովրդավարության տեսլական սահմանելը չէ, այլ՝ նախևառաջ որոշելը, թե ինչպես է պետք ընկալել, առերեսվել և զսպել արտաքին միջավայրում առկա գոյաբանական սպառնալիքները։ Սա նախապայման է մնացած ամեն ինչի համար։

 

Հայաստանի քաղաքականությունը պետք է սկսվի իրատեսական անվտանգության դոկտրինից՝ անդրադառնալով հետևյալ հիմնարար հարցերին.

 

Ո՞ր դիրքորոշումն է լավագույն կերպով ապահովում ինքնիշխանությունը՝ թուրք-ադրբեջանական ծավալապաշտության պայմաններում։

Ո՞ր դաշինքներն են ծառայում Հայաստանի շահերին, այլ ոչ՝ վերացական իդեալներին կամ համակրանքներին։

Ինչպե՞ս կարող է Հայաստանը ձեռք բերել ներքին ուժ՝ առանց արտաքին միջամտության ենթարկվելու։

 

2. Ռազմավարական զսպում և հաշվարկված ինքնահաստատում 2020 թվականից ի վեր՝ Հայաստանին քաջալերել են «խիզախ քայլեր» ձեռնարկել իր հակառակորդների հետ հաշտեցման համար։ Գործնականում սա վերածվել է միակողմանի զիջումների ու նախկինում ձևավորված պետական և ազգային դիրքորոշումներից հրաժարման:

 

Պատկերն այժմ պարզ է. որքան շատ է Հայաստանը զիջում, այնքան ավելի են Անկարան ու Բաքուն սրում իրենց պահանջները։ Կարգավորման ներկայիս գործընթացը չի բերել որևէ երաշխիք, անվտանգության որևէ պայմանավորվածություն և որևէ փոխադարձություն։ Փոխարենը տեսնում ենք ադրբեջանական հավակնությունների շարունակական ընդլայնում՝ ոչ միայն Արցախի, այլև այժմ բացահայտորեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Հետևաբար, հավատալ, որ խաղաղությունը կարող է կառուցվել պատմական մոռացության և աշխարհաքաղաքական հնազանդության միջոցով, նշանակում է՝ հիմնարար կերպով սխալ հասկանալ հակառակորդի բնույթը և տարածաշրջանի ուժային կառուցվածքը։

 

Այլընտրանքն անվերջ առճակատումն ու պատերազմելը չէ, այլ՝ ռազմավարական զսպումը, որը ձգտելու է.

Բացառել թշնամու հետագա առաջխաղացումները, Ժամանակ շահել համբերատարության և մարտավարական ճկունության միջոցով, Կառուցել ներքին դիմադրողականություն՝ հիբրիդային ճնշմանը դիմակայելու համար, Ձևավորել արդյունավետ և կայուն դաշինքներ՝ հիմնված ընդհանուր շահերի, և ոչ թե՝ զգացմունքների կամ գաղափարախոսական համակրանքների վրա։

 

3. Ներքին կարողությունը՝ որպես ռազմավարական նպատակ

Արդյունավետ արտաքին քաղաքականությունը պահանջում է ներքին խորություն։ Այդ խորությունը միայն ռազմական չէ, այն նաև՝ ինստիտուցիոնալ, տնտեսական, հոգեբանական և տեղեկատվական։ Արտաքին սպառնալիքները չեզոքացնելու ներքին կարողությունների

մոբիլիզացումը պետք է դառնա Հայաստանի ռազմավարական դոկտրինի առանցքային սկզբունքը։ Այն պետք է ներառի.

 

Պաշտպանության համակարգի բարեփոխում, որը ձգտելու է ոչ թե ավանդական ռազմական հավասարության, այլ՝ ասիմետրիկ հակազդման և տարածքային պաշտպանության։ Ազգային համախմբվածություն՝ հաղթահարելով պարտվողական դիսկուրսը և խթանելով միասնությունը ինքնիշխանության, և ոչ թե՝ կուսակցականության շուրջ։ Սփյուռքի ներգրավվածությունը ոչ միայն բարեգործության կամ լոբբինգի համար, այլև որպես Հայաստանի ազդեցության կառուցվածքային, ռազմավարական ընդլայնում՝ դիվանագիտական, պաշտպանական, տնտեսական, տեխնոլոգիական և ակադեմիական ոլորտներում։ Տնտեսական դիմադրողականություն և կայունություն՝ նվազեցնելով կախվածությունը թուրքական և ադրբեջանական երթուղիներից և դիվերսիֆիկացնելով մյուս հաղորդուղիները:

 

Ոչ մի կառավարություն, որքան էլ բարի մտադրություններ ունենա, չի կարող հաջողության հասնել արտաքին քաղաքականության մեջ, եթե ներսում այն չունի վստահություն, տնտեսապես կախյալ է և ռազմական առումով՝ խոցելի։

 

4. Դաշնակիցներ և ռազմավարական վերահավասարակշռում

Ակնհայտ է, որ Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ անկում է ապրում։ Այդուհանդերձ, ռազմավարական առումով միամտություն է՝ Ռուսաստանին անտեսել կամ անխոհեմորեն այրել կամուրջները։ Տեսանելի ապագայում Ռուսաստանը մնալու է կարևոր դերակատար՝ ռազմական և դիվանագիտական ներկայությամբ և տարածաշրջանային հավասարակշռությունների ձևավորման գործում։

Մեր ցավագին փորձը հուշում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի հաճախորդ-պետություն մոդելից, որտեղ հավատարմությունը շփոթվում է պատրանքային երաշխիքների հետ։ Այս մոտեցումը չի հանգեցրել ո՛չ զսպման, ո՛չ էլ անվտանգության: Փոխարենը, Երևանը պետք է նախաձեռնի բանակցված գործարքային գործընկերություն Մոսկվայի հետ, որը հիմնված կլինի.

Իրական ռազմավարական երկխոսության, Ռազմաարդյունաբերական հատուկ համագործակցության, Փոխշահավետ հետախուզական գործունեության շարունակական համակարգման, Հայաստանի կողմից իր դաշինքներն ու գործընկերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության ճանաչման վրա։ Այս պարագայում, ընտրությունը լիակատար կախվածության կամ լիակատար խզման միջև չէ։ Իրական ընտրությունը կարող է արտահայտվել հարաբերությունների վերաձևավորման միջոցով՝ հաստատել փոխշահավետ ռազմավարական դաշի՞նք, թե՞ թույլ տալ, որ Հայաստանը դառնա անարժեք, անտեսված և օգտագործված դաշնակից։

 

5. «Զանգեզուրի միջանցքը». ռազմավարական «կարմիր գիծ» և դիվանագիտական հնարավորություն

 

Հայաստանի ինքնիշխանությանն ամենալուրջ սպառնալիքներից մեկը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի ագրեսիվ հետապնդումն է։ Տարածաշրջանը միավորող տարանցիկ ենթակառուցվածքային խոսույթի տակ իրականում թաքնված է աշխարհաքաղաքական սեպ ստեղծելու մտադրությունը, որը նպատակ ունի.

Խաթարել Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը, Կտրել Իրանի մուտքը Կովկաս և Եվրասիա, Զրոյացնել Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը՝ այն վերածելով տարանցման տարածքի, այլ ոչ՝ հանգույցի, Վերացնել Հարավային Կովկասում Թուրքիայի գերիշխանության ճանապարհին կանգնած ռազմավարական խոչընդոտը:

Վերջին զարգացումներն առավել քան երբևէ ընդգծում են, թե ինչպես կարող է նույն նպատակը ներկայացվել նոր փաթեթավորմամբ։ Վաշինգտոնում ստորագրված TRIPP-ի հուշագիրն, անշուշտ, արտացոլում է ԱՄՆ-ի ներգրավվածության հետաքրքրությունը տարածաշրջանում և կարող է ծառայել որպես գործիք՝ երկխոսությունն ապահովելու և առճակատումը թուլացնելու համար։ Սակայն կարևոր է հասկանալ, որ այս փաստաթուղթն ինքնին չի երաշխավորում ո՛չ Հայաստանի ինքնիշխանությունը, ո՛չ էլ տարածքային ամբողջականությունը, եթե դրան չեն հաջորդում հստակ և արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ, և եթե տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն չի ապահովվում։

 

Իրականությունն այն է, որ հուշագիրը ներկայացվում է որպես լուծում, սակայն գործնականում այն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նպատակները կենսագործելու ռիսկ է պարունակում։ Պատրանքային համոզմունքը, թե «Թրամփ» անունն ավտոմատ կերպով նշանակում է անվտանգություն, չպետք է մոլորեցնի հանրությանը։ Անվերապահ ընդունման կամ կատեգորիկ մերժման փոխարեն, անհրաժեշտ է հուշագիրը դիտարկել որպես բարդ դիվանագիտական գործընթացի մի մաս, որը պահանջելու է Հայաստանի կողմից խիստ մոնիթորինգ և վերահսկողություն, ներքին պաշտպանության և ինստիտուցիոնալ մեխանիզմների շարունակական ամրապնդում, այլընտրանքային դաշնակիցների և միջազգային համագործակցության ձևաչափերի ակտիվ որոնում, «կարմիր գծերի» հստակ սահմանում և ռազմավարությունների մշակում, որոնք նվազագույնի կհասցնեն մեկ կողմից կախվածության ռիսկերը։ Հակառակ դեպքում, նման փաստաթղթերի հանդեպ կույր հավատը առանց իրական երաշխիքների կարող է հանգեցնել ռազմավարական կարևորագույն դիրքերի նկատմամբ վերահսկողության կորստի և ինքնիշխանության խաթարման։

 

Հնարավոր խոչընդոտներ և մարտահրավերներ նոր ռազմավարության իրականացման ճանապարհին Տվյալ ռազմավարությունը բախվելու է մի շարք գործնական մարտահրավերների, որոնք պետք է գիտակցված կերպով հասցեագրվեն՝ հետագա ձախողումներից խուսափելու համար։

1. Միջոցների սահմանափակություն և իրականացման ռեսուրսներ. Առաջարկվող քաղաքականության արդյունավետությունն անխուսափելիորեն պայմանավորված է պետական կառավարման, պաշտպանական ոլորտի, դիվանագիտական և տեղեկատվական համակարգերի հնարավորություններով։ Առանց հաշվարկված ռեսուրսների մոբիլիզացման և կարողությունների համակարգային զարգացման՝ ռազմավարական ուղղությունը կմնա գաղափարական հռչակագիր։

2. Ներքին քաղաքական բևեռացում և անվստահություն. Այլընտրանքի հաջողությունն անհնար է առանց հասարակական համախմբվածության և միմյանց չվստահող ներքաղաքական բևեռների միջև նվազագույն կոնսենսուսի։ Անհրաժեշտ է ստեղծել ինստիտուցիոնալ միջավայր, որտեղ ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը կուսակցական մրցակցության առարկա չեն։

3. Ռիսկերի և վտանգների գնահատման անհրաժեշտություն. Արտաքին քաղաքական վերաիմաստավորումը, հատկապես՝ առկա անվտանգության վակուումում, ենթադրում է ռիսկեր թե՛ հակառակորդների, թե՛ դաշնակիցների կողմից։ Մեր քայլերը պետք է ուղեկցվեն սպառնալիքների կառավարման, ճկունության և սցենարային պլանավորման գործիքակազմով։

4. Հանրային գիտակցության ձևավորում. Ռազմավարական դիմադրողականություն ստեղծելը ենթադրում է նաև հանրային ընկալումների փոփոխություն։ Անհրաժեշտ է ձևավորել քաղաքական և հանրային մտքի նոր օրակարգ, որը չի խուսափում պատասխանատվությունից և երկարաժամկետ մտահոգություններից՝ հանուն կարճաժամկետ հարմարավետության։

Այս մարտահրավերների բացահայտումն ու դրանց ժամանակին արձագանքելը ռազմավարական մտածողության և իրատեսական գործողության նախապայման է։ Միայն վտանգները լիարժեքորեն գնահատելու և հաշվարկված քայլեր ձեռնարկելու դեպքում է հնարավոր իրականացնել այլընտրանքային ուղին՝ որպես կենսունակ և արդյունավետ պետական ռազմավարություն։

Եզրակացություն. կայունություն՝ հավասարակշռության, այլ ոչ՝ հնազանդության միջոցով Հայաստանի առաջընթացի ուղին ոչ թե հնազանդության, այլ՝ տարածաշրջանային ներգրավվածության կանոնների վերանայման մեջ է։ Այն միտքը, որ կայուն խաղաղության կարելի է հասնել ցանկացած գնով հաշտեցման միջոցով, ոչ միայն միամիտ է, այլև՝ ինքնաոչնչացնող։ Տարածաշրջանում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը վարում են էքսպանսիոնիստական ուժային քաղաքականություն, հարատև կայունության նախապայմանը նոր հավասարակշռության հաստատումն է։ Ազգային հստակ շահերի հետապնդումը, ներքին ամուր դիմադրողականության հաստատումը և արդյունավետ դաշինքների ձևավորումը պետք է դառնան Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության անկյունաքարերը։ Եվ մինչ ներկայիս դիսկուրսը պահանջում է այլընտրանքային գործողությունների մանրամասն ցանկ, իրական այլընտրանքը սկսվում է ռազմավարական վերաբերմունքի վերաիմաստավորումից՝ հասկանալով, որ խաղաղության հիմքերը դիմացկունությունը, հավասարակշռությունը և ինքնիշխանությունն են, ոչ թե հարմարվողականությունն ու հնազանդությունը: Նման ռազմավարական դիրքորոշումն ընդունելուց հետո կարելի է ձևակերպել և իրականացնել մտածված քայլերի ամբողջությունը՝ որպես հստակ ճանապարհային քարտեզ։ Այլ կերպ ասած, Հայաստանը նախ պետք է որոշի, թե ինչպիսի՞ պետություն է ուզում լինել, միայն դրանից հետո կարող է ընտրել ճիշտ գործիքներն ու գործընկերներին՝ ավելի ու ավելի անկայուն աշխարհակարգում իր տեղն ապահովելու համար։ Կայունությունը չի շնորհվում, այն կառուցվում է։ Եվ խաղաղությունը չի առաջանում թուլությունից, այն պետք է վաստակվի ուժի, ռազմավարության և դիմանալու կամքի միջոցով», - գրել է Արա

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանըՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանը
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի ՍինվեյՌուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի Սինվեյ
Փաշինյանը Խուդաթյանին գործուղել է ԼոնդոնՓաշինյանը Խուդաթյանին գործուղել է Լոնդոն
ՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանըՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգը
Հայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակովՀայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակով
Ջոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբՋոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբ
Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառովԹուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
Հայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդելՀայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդել
Վարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Զախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերինԶախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին
Հայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցումՀայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցում
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկայինՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտինՀայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին
Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ԳրիգորյանինՀայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանին
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքըՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
Արդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashbackԱրդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashback
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքըՓաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
Քաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղՔաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ
Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքըՓաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում էԲեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Հայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Աշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգիԱշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգի
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհովՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով
Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ ՓաշինյանԺամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ Փաշինյան
Փաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններինՓաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններին
Վարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներիցՎարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներից
Հայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողըՀայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողը
Արտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցըԱրտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցը
Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրըՀայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրը
Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBank
Գալյան․ Խաղաղության հաստատումը և TRIPP-ի մեկնարկը նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության համարԳալյան․ Խաղաղության հաստատումը և TRIPP-ի մեկնարկը նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության համար
Տիգրան Արզաքանցյանը գլխավորել է Մերգելյանի ինստիտուտըՏիգրան Արզաքանցյանը գլխավորել է Մերգելյանի ինստիտուտը
Տոնոյանի պաշտպանությունը արձագանքել է իրենց պաշտպանյալի վերաբերյալ գործով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանըՏոնոյանի պաշտպանությունը արձագանքել է իրենց պաշտպանյալի վերաբերյալ գործով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանը
Արտակ Զաքարյան․ Եվրոպական անվտանգության ճարտարապետությունում Հայաստանի համար հազիվ թե տեղ գտնվիԱրտակ Զաքարյան․ Եվրոպական անվտանգության ճարտարապետությունում Հայաստանի համար հազիվ թե տեղ գտնվի
Լեբեդևը հնարավոր է համարել, որ Իրանը կդառնա «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին երկիրըԼեբեդևը հնարավոր է համարել, որ Իրանը կդառնա «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին երկիրը
Գլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետԳլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Էրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվիԷրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվի
Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։
Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Երևանի դատարանը մեղմացրել է Երևանի դատարանը մեղմացրել է "Ադեկվատ" նախաձեռնության առաջնորդի նկատմամբ խափանման միջոցը
Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններին
Հայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալՀայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը
Կրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում էԿրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում է
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորություններըՍև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումներըԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով