


Արմինֆո.Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Անդրեյ Սիբիգան պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ-ը, հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության համաժողովի շրջանակում:
Կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, երկկողմ հարաբերությունների օրակարգը և աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, Եվրոպայում համապարփակ, արդար և տևական խաղաղության ապահովման ուղղությամբ հետագա հնարավոր անելիքները: Կայացել է նաեւ մտքերի փոխանակում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքների վերաբերյալ:
Անդրեյ Սիբիգան հաղորդել է, որ Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Կիև



