


Արմինֆո.Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան ելույթ կունենա Հայաստանում ՝ Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում:
Ինչպես հաղորդում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը, ֆրանսիացի երգեհոնահարի մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին ։ Բացման առիթով կազմակերպված համերգին հայ երգեհոնահարներն ու հրավիրված երաժիշտները կատարել են Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Մակար Եկմալյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և այլ նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Աղբյուրի համաձայն, երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվում է սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքից բացի ընդգրկելով նաև Հայաստանի այլ քաղաքներ՝ Կապանն ու Չարենցավանը: Փառատոնի շրջանակում մեր երկրում ելույթ կունենան նաև բրիտանացի առաջատար երգեհոնահարներից Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։
Փառատոնն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ



