


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արամազդ Ղալամքարյանին նշանակել է Ջրային կոմիտեի նախագահ:
Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է World Vision Armenia կազմակերպությունում, ինչպես նաև Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող "Հայէկոնոմբանկ"-ում: Նա նաև "Հայկական Ժամանակ" թերթի հրատարակիչն էր, որտեղ գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր։
Ավելի վաղ Ղալամքարյանն ընդգրկված էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (առաջնորդը՝ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը) վարչությունում։ Ապրիլին նա հանդես է եկել Տեր-Պետրոսյանի հասցեին կտրուկ արտահայտություններով և դիմում է գրել կուսակցության շարքերից դուրս գալու մասին։



