


Արմինֆո. Բաքու կատարած այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն ադրբեջանական կողմին ը փոխանցել է 10 ռազմագերիների ցուցակը, որոնց հայկական կողմը ցանկանում է վերադարձնել հայրենիք՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակում: Այդ մասին հաղորդում են «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր հավաստի աղբյուրը:
Ըստ թերթի՝ այդ անձանց թվում են Լևոն Բալայանը, Դավիթ Ալավերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Վասիլի Բեգլարյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Ալյոշա Խոսրովյանը, Գուրգեն Ստեփանյանը, Մադաթ Բաբայանը: Ընդ որում, Սիմոնյանը ոչ մի խոսք չի ասել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ պետական գործիչների ազատ արձակման և վերադարձի մասին, որոնց "դատում են" Բաքվում։
Սակայն այս 10 անձանց ազատ արձակելու դիմաց ադրբեջանական կողմը հակընդդեմ ցուցակ է ներկայացրել՝ պահանջելով ազատ արձակել Սիրիայի երկու քաղաքացիների՝ Մուհրաբ Մուհամմադ ալ Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին, ովքեր որպես վարձկան ահաբեկիչներ մասնակցել են 2020 թվականի պատերազմին, բազմաթիվ խաղաղ բնակիչների սպանություններ են կատարել և 2021 թվականին Հայաստանում դատապարտվել են ցմահ ազատազրկման։
«Մեր աղբյուրը հաղորդում է, որ Անդրանիկ Սիմոնյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի պայմանը", - ընդգծվում է հաղորդագրությունում



