


Արմինֆո.Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) չի ձգձգում Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության հարցը, նրանց անդամակցությունը պահանջում է փոխզիջում։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար (2016-2018) Ռաշիդ Ալիմովը։
"Նոր անդամ պետությունների ընդունման մասին որոշումը կայացվում է կոնսենսուսի հիման վրա: ՇՀԿ-ի ողջ պատմության ընթացքում ոչ մի դիմում չի մերժվել ։ Դրանցից յուրաքանչյուրը ուշադիր և մանրակրկիտ դիտարկվում է անհատական հիմունքներով: Կողքից կարող է թվալ, թե գործընթացը ձգձգվում է ։ Բայց դա այդպես չէ", - նշել է Ալիմովը ՝ մեկնաբանելով ՇՀԿ-ին Բաքվի և Երևանի անդամակցության հարցը։
Կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հարցը ոչ թե հայտերի դիտարկման արագությունն է, այլ այն, որ այդ գործընթացը կանգ չի առնում: "ՇՀԿ-ում արագ որոշումներ չեն ընդունում", - նշել է նա:



