


Արմինֆո.Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա "Արմենիա" 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Նվագախումբը կկատարի Պյոտր Չայկովսկու դաշնամուրի թիվ 1 կոնցերտը՝ ռուս-գերմանական դաշնակահարուհի Օլգա Շեպսի նվագակցությամբ:
Համերգի ընթացքում կհնչեն նաև հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
Նշենք, որ Օլգա Շեպսը ռուս-գերմանական հայտնի դաշնակահարուհի է, միջազգային մրցույթների դափնեկիր և ժամանակակից դաշնամուրային բեմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Ծնվել է Մոսկվայում, Մանկուց ապրել է Գերմանիայում։ Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոցի շրջանավարտ է, նա ելույթ է ունենում Եվրոպայի առաջատար նվագախմբերի հետ, պարբերաբար մասնակցում է ամենամեծ փառատոներին և ալբոմներ է ձայնագրում Sony Classical լեյբլում ։ Շեպսի երգացանկն ընդգրկում է ինչպես դասական կոմպոզիտորների ՝ Շոպենի, Շուբերտի, Չայկովսկու, այնպես էլ քիչ հայտնի հեղինակների, այդ թվում ՝ ժամանակակից երաժշտություն։
Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:



