


Արմինֆո.Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցում հանդիսավորապես բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան։
Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, բացման խոսքով հանդես է եկել տնօրեն Իրինա Ժամկոչյանը։ Ներկաներին ողջունել են ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Բաիա Կվիցիանին, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը և լաբորատորիայի հիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Ա․ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել լաբորատորիայի հիմնադիրներին, Վրաստանի իշխանություններին՝ ի դեմս ԿԳԵ նախարարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ գործուն աջակցության համար։ Հատուկ շնորհակալություն է հայտնել նաև բարերարներ՝ Գագիկ և Ռաֆիկ Աղաջանյաններին, Մարիա Չախոյանին և ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանին։
Դեսպանն ուրախությամբ փաստել է, որ նմանօրինակ նախաձեռնություններն առավել ամրապնդում են հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությամբ խարսխված հարաբերությունները՝ նպաստելով Հայաստան-Վրաստան ռազմավարական համագործակցության խորացմանը։
Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման անհրաժեշտությունը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է ԱրՄաթի կարևոր դերն այս գործընթացում։ Վրաստանի ԿԳԵ փոխնախարարն իր գնահատանքը հայտնել է ՀՀ կառավարության՝ Վրաստանի հայկական դպրոցների հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար։
Ներկաներին լաբորատորիայի ընդհանուր գործունեությունը, նպատակն ու գրանցած ձեռքբերումները ներկայացրել է ԱրՄաթի համակարգող Սեդրակ Վարդանյան



