


Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Մինչդեռ, ըստ ԱրմԻնֆո-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների, ավելի վաղ սահմանապահ զորքերի հրամանատարը և նրա տեղակալը հրաժարականի մասին զեկուցագրեր էին ներկայացրել:
Հունանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հուլիսի 30-ից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը:



