


Արմինֆո. Արցախի բռնազավթումը ոչ միայն ողբերգություն է, այլև էթնիկ զտման փաստ, որը մենք պարտավոր ենք հիշել, փաստագրել և պահանջել արդարություն: Այդ կարծիքին է ՊԵԿ նախկին նախագահ, քաղաքական գործիչ Դավիթ Անանյանը:
“Երկու տարի առաջ այս օրը, 2023թ. սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ողջ տարածքում։ Թիրախ դարձավ քաղաքացիական բնակչությունը, կտրվեցին ճանապարհները, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքները։
Արդյունքը՝ 223 զոհ, տասնյակ անհետ կորածներ, հազարավոր վիրավորներ։ Իսկ ամենամեծ կորուստը՝ ավելի քան 100,000 արցախցու բռնի տեղահանումն իր հայրենի բնօրրանից։
Սա ոչ միայն ողբերգություն էր, այլ նաև էթնիկ զտման փաստ, որը մենք պարտավոր ենք հիշել, փաստագրել և պահանջել արդարություն”, - գրել է նա սոցցանցում։



