


Արմինֆո. Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
"Կամերային երաժշտության ազգային կենտրոն" ՊՈԱԿ-ի հաղորդագրության համաձայն, համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ Երևանյան համերգով. հանդիսատեսը կվայելի Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
Արդեն սեպտեմբերի 25-ին համերգը տեղի կունենա Փարիզում, սեպտեմբերի 28-ին՝ Սիեթլում, սեպտեմբերի 29-ին՝ Լաս Վեգասում, հոկտեմբերի 2-ին՝ Լոս Անջելեսում, հոկտեմբերի 4-ին՝ Նյու Յորքում և հոկտեմբերի 5 - ին՝ Բոստոնում։
Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ Ազնավուրի գլուխգործոցների նոր գործիքավորումները ՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ:
Շրջագայությունը տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:



