


Արմինֆո. Մեր հարևանների հետ հարաբերություններում մենք հենվում ենք Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների վրա։ Մեր յուրաքանչյուր գործողություն, այդ թվում, դրոշմակնիք կամ հայտարարություն, չպետք է "վտանգավոր ուղերձներ հղի հարևան երկրներին"։
Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 15-ին ճեպազրույցի ժամանակ այդպես է մեկնաբանել է 2025 թվականի նոյեմբերի 1-ից սահմանային դրոշմակնիքներից Արարատ լեռը հանելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Նրա խոսքով՝ անձնագրում դրոշմակնիքը պետք է պարունակի պետությանը վերաբերող խորհրդանիշներ և զերծ մնա որևէ հուզական ֆոն ստեղծելուց: "Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանի վերաբերյալ ընկալման մեջ տարբերություններ չլինեն, ուստի մեր կողմից օգտագործվող խորհրդանիշները պետք է բխեն պետականության սկզբունքից", - հայտարարել է Հովհաննիսյանը:
Կառավարող խմբակցության քարտուղարը կարծում է, որ մնացած ամեն ինչ հույզերի վրա խաղալու փորձ է, և վստահեցրել է, որ այդ թեմայի շուրջ ոչ մի դավադրություն չկա: "Հայաստանն ինքնիշխան երկիր է ՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Դրա համար էլ մեր սահմանային դրոշմակնիքները պետք է արտահայտեն պետական խորհրդանիշները, ինչն էլ արվել է", - եզրափակել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ին ընդունել է փոփոխություններ, որոնց համաձայն, 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ անձնագրերում մուտքի կնիքների վրա այլևս չի լինի Արարատ լեռան խորհրդանիշը։ Դա, ըստ անկախ փորձագետների, Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական զիջումն է Թուրքիային և Ադրբեջանին ՝ "խաղաղության դարաշրջանի" հասնելու համար:



