


Արմինֆո. Երեք տարի է անցել Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից, որը 224 հայի կյանք խլեց։
2022 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի հետ սահմանին՝ ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ ։ Հայաստանը դիմեց Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմը տվեց 224 զոհ։ Զոհվածների թվում են նաև կանայք, որոնց թշնամական կողմը սպանել էր առանձնակի դաժանությամբ: Այն ժամանակ Ադրբեջանը հաստատեց 80 զինվորականների մահը։ ՄԱԿ ԱԽ -ը, Ֆրանսիայի առաջարկով, սեպտեմբերի 14-15-ը հատուկ նիստ անցկացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ: Հայաստանը նախաձեռնեց ԵԱՀԿ խորհրդի հատուկ նիստ։ ՀԱՊԿ-ը հատուկ նիստի արդյունքում առաքելություն ուղարկեց Հայաստան՝ իրավիճակի մասին զեկույց պատրաստելու համար։ Այն ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակվել էր նաև ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության կետերից մեկի վրա՝ Գեղարքունիքի մարզում։
Միջազգային հանրության մասնակցությամբ հաջողվեց հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հրադադարի մասին համաձայնության հասնել՝ սեպտեմբերի 14-ի ժամը 20:00-ից սկսած: Սեպտեմբերի 17-ի երեկոյան ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց հայրենիքի համար գլուխ խոնարհած 32 հայ զինվորականների մարմիններ: Հատկանշական է, որ նրանց մեջ էր Դավիթ Գիշյանի դին, ում ադրբեջանցի զինվորականները տեսախցիկով բուժօգնություն էին ցուցաբերել, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, սպաանել էին վիրավոր զինծառայողին: Հավելենք նաև, որ համացանցում տարածվել էին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ կին զինծառայողի մասնատման կադրերը:
Թշնամու այդ ագրեսիայի հետևանքով օկուպացվեց Հայաստանի ավելի քան 240 քառ.կմ ինքնիշխան տարածքներ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։



