


Արմինֆո.Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 12-ին: Հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետում Սերդար Քըլըչին դիմավորել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Նշվել է, որ նրա այցի նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկն է։ Այսօր կայացել է Ռուբինյանի և Քըլըչի 6-րդ հանդիպումը:



