


Արմինֆո. Իտալիայի Պադուա քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցում տեղի է ունեցել հայ հոգևոր երաժշտության համերգ ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 156-ամյակին:
Ծրագրում հնչել են Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները, ինչպես նաև եվրոպական հոգևոր երաժշտության գլուխգործոցներ արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի կատարմամբ ՝ երգեհոնահար Զոյա Թուխմանովա - Կարապետյանի նվագակությամբ:
Համերգը տեղի է ունեցել "Միասին" համահայկական հասարակական կազմակերպության ՝ "Հայկական հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում" ծրագրի շրջանակներում: «Միասին» կազմակերպության նախագահ Գևորգ Չիչյանը համերգի ավարտին շնորհակալություն է հայտնե լ Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցուն ՝ համերգն ընդունելու և նախաձեռնությանը մասնակցելու համար: Նա հատուկ ողջույնի խոսքով դիմել է օտարազգի հանդիսատեսին, ընդգծելով, որ նրանց ներկայությունը մեծ պատիվ է և հարգանքի արտահայտություն հայ մշակույթի, հոգևոր ինքնության և հայ ժողովրդի ստեղծագործական ոգու նկատմամբ: Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու հոգևորական Դոն Մասիմո Դե Ֆրանչեսկին, իր հերթին, ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ այն նպաստում է հոգևոր և մշակութային արժեքների տարածմանը:-



