


Արմինֆո. Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում այնպիսի խնդիր, որը բարձրացվում է ադրբեջանական կողմից։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ "Եվ իրականում դա այդպես է", - ընդգծել է արդարադատության նախարարը:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե՝ արդյոք խնդիրներ կան Ադրբեջանի սահմանադրության մեջ, ինչի մասին խոսում են որոշ փորձագետներ, նա նշել է, որ եթե ամեն ինչ հայելային դիտարկենք, ապա կարելի է ասել, որ "նրանք ունեն նույնպիսի խնդիրներ, ինչ՝ մենք": Ընդ որում, նա խնդրել է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը չկապել Ադրբեջանի պահանջի հետ, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե ՀՀ սահմանադրությունը չփոխվի, նա ասել է, որ ամեն դեպքում խաղաղության պայմանագրի նախաստորագրումը տեղի է ունեցել: Միևնույն ժամանակ, նախարարը վկայակոչել է պաշտոնատար անձանց բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է:
"Իսկ ՀՀ սահմանադրության փոփոխությունը մեր ներքին գործն է, մեր ժողովրդի գործն է և չի վերաբերում որևէ այլ անձի, վերպետական մարմնի կամ պետության",-եզրափակել է նա:



