



Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում արձագանքել են Կատարի մայրաքաղաք Դոհային Իսրայելի հասցրած ավիահարվածներին:
"Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի շրջանների գնդակոծությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանային անվտանգության հետագա էսկալացիայից խուսափելու համար", - ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան (X) գրառման մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներից հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 9-ի ցերեկը Իսրայելն առաջին անգամ հարված է հասցրել Կատարում ՀԱՄԱՍ-ի թիրախներին: Պայթյունները որոտացել են Դոհայում, որտեղ գտնվում է շարժման քաղաքական ղեկավարությունը։ Հաղորդվում է, որ հարվածից մի քանի ժամ առաջ Իսրայելն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին։ Քարտեզներից երևում է նաև, որ Իսրայելը հարված հասցնելու համար օգտագործել է Սաուդյան Արաբիայի օդային տարածքը: Այդ օրը Դոհայում պետք է քննարկվեր Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման ծրագիրը։ Մի շարք երկրներ դատապարտել են այդ հարվածը՝ այն որակելով պետության ինքնիշխանության աղաղակող խախտում։


