


Արմինֆո. Էդգար Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 9-ին:
Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը թափուր էր 2024 թվականի նոյեմբերի 28-ին մակրոտնտեսության ոլորտը համակարգող փոխնախարար Էդուարդ Հակոբյանի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց ի վեր։
Նշենք, որ ավելի վաղ Մկրտչյանը գլխավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը:



