


Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Մակուի և Մոսկվայի միջև առկա հարաբերությունները:
Պեկինում այցի ավարտին ՌԴ նախագահը ճեպազրույց է անցկացրել ՌԴ լրագրողների համար: Ադրբեջանի հետ ընթացիկ հարաբերությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Պուտինը, մասնավորապես, ասել է. "Հարաբերություններում միշտ լինում են հարցեր՝ ելնելով ստեղծված իրավիճակից, կան խնդիրներ, բայց մենք այսօր բարևեցինք նախագահ Ալիևին, երկու-երեք բառ փոխանակեցինք, հիմնարար հարաբերություններն ու փոխադարձ շահն ամեն ինչ իր տեղը կդնի":
Նշենք, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները սառել են Գրոզնիում վայրէջք կատարելիս ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո: Լարվածության նոր ալիք է առաջացել Եկատերինբուրգում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների ձերբակալությունից հետո ։ Հատկանշական է, որ ձերբակալվածները ՌԴ քաղաքացիներ էին։ Ադրբեջանում հիստերիա են բարձրացրել այդ առնչությամբ և մտացածին մեղադրանքներով ձերբակալել են մի քանի մարդու, այդ թվում՝ նաև ռուս լրագրողների:



