


Արմինֆո. Մինչև 2030 թվականը Հայաստանի դպրոցներում նախատեսվում է ընդլայնել Կրթության, գիտության, մշաակույթի և սպորտի նախարարության և FAST հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող "Արհեստական բանականության սերունդ" ծրագիրը, ինչը արհեստական բանականության ոլորտում առաջադեմ կրթությունը հասանելի կդարձնի ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 85% - ի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում "Թվային կրթության շաբաթվա" շրջանակներում կազմակերպված "Արհեստական բանականությունը և կրթության ապագան" միջոցառման ժամանակ:
Ծրագրի շնորհիվ, ինչպես նշել է նա, հազարավոր շրջանավարտներ կդառնան ոչ միայն ԱԲ օգտագործողներ, այլև ստեղծողներ և նորարարներ: Այդ առնչությամբ Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում նման ծրագրերը դիտարկվում են ոչ միայն որպես ընթացիկ բարեփոխումների մաս, այլև՝ որպես երկրի կրթական համակարգի զարգացման հիմնասյուներ:
Մասնավորապես, փոխնախարարը որպես հաջողված օրինակներ անդրադարձել է մասնավոր հատվածի, այդ թվում ՝ Fast հիմնադրամի, Synopsys Armenia ընկերության և TUMO կենտրոնի հետ համատեղ իրականացվող նախաձեռնություններին:
Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, կարող է դառնալ լաբորատորիա խոշոր պետությունների համար, նրանց հնարավորություն տալով փորձարկել, թե ինչպես ԱԲ-ն արդյունավետորեն ինտեգրել կրթական համակարգում:



