


Արմինֆո. Շվեյցարիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել: Դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի Անդրեա Բաումանը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը։
"Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը ուրախ է տեղեկացնել մեր առաքելության նոր ղեկավարի ՝ նշանակված դեսպան Անդրեա Բաումանի ժամանման մասին։
Նա մեզ միացավ Նյու Յորքից, որտեղ զբաղեցնում էր քաղաքական համակարգողի պաշտոնը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Շվեյցարիայի առաջին մանդատի ժամանակ (2023-24) և իր դիվանագիտական կարիերայում զբաղվել է եվրոպական գործերով, բազմակողմ դիվանագիտությամբ, խաղաղություն և անվտանգությամբ ու մարդու իրավունքներով:
Դեսպանության թիմն անհամբերությամբ սպասում է նրա ղեկավարությամբ աշխատելու հայ-շվեյցարական գերազանց հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ", - ասվում է Շվեյցարիայի դեսպանատան հաղորդագրությունում:



