


Արմինֆո.Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ՝ "ՇՀԿ գործընկերներ" կարգավիճակի շրջանակներում:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Հնդկաստանը արգելափակել է Ադրբեջանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ Նյու Դելիի հետ հակամարտությունում Իսլամաբադի քաղաքականությանը Բաքվի աջակցության առնչությամբ:
Միաժամանակ նշվում է, որ Պակիստանն, իր հերթին, արգելափակել է Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին: Եվ դա այն պայմաններում, երբ օգոստոսի 31-ին Հայաստանն ու Պակիստանը հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր ՇՀԿ-ին անդամակցելու ցանկության մասին։



