


Արմինֆո. Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանի Թիենծին քաղաքում կայացած հանդիպման ժամանակ գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկկողմ կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ, ներառյալ էներգետիկան եւ տրանսպորտը:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, զրուցակիցներն անդրադարձել են SOCAR-ի և թուրքական Botas ընկերության միջև համագործակցությանը: Մասնավորապես, կարևորվել է Կատարի ֆինանսական աջակցությամբ Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա։ Քննարկվել են նաև այլ երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման հարցերը:
Ընդգծվել է Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կարևորությունը, մտքեր են փոխանակվել Ադրբեջանում, այդ թվում ՝ Նախիջևանում իրականացվող երկաթուղային նախագծերի շուրջ։
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես, բարձր է գնահատվել Թուրքիայի կայունացնող դերը տարածաշրջանային հարցերում: Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ադրբեջանաթուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:



