


Արմինֆո. Անhայտ կորածների, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների հարցի նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում նախաստորագրված փաստաթղթով փոքրացվում է: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանն իր տելեգրամյան ալիքում՝ անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ։
Նրա համոզմամբ, այդ փաստաթղթով արժեզրկվում են միջազգային (օրինակ` ՄԱԿ) մեխանիզմները` հարցը տեղափոխելով երկկողմ հարաբերությունների ոլորտ, դուրս մղելով միջազգային վերահսկողությունը, հնարավորություն տալովԱդրբեջանին մաքրվել իր հանցանքներից ու դեռ մի հատ էլ անթույլատրելի ամրագրում նախատեսում, որ ՀՀ-ն հրաժարվելու է Ադրբեջանի նկատմամբ միջազգային բոլոր տեսակի պահանջներից ու չի էլ ներկայացնելու այդպիսիք:
Նախկին օմբուդսմենը նաեւ հաղորդել է, որ անհետ կորածների միջազգային օրվա առիթով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանի քննարկել է այդ կարեւոր հարցը, որն արդեն 5 տարի հոգեկան տառապանք է պատճառում այդքան շատ ընտանիքների ու լարվածություն պատճառում մեր հասարակությանը։



