


Արմինֆո.Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս մանրամասն տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման հարցերով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքների մասին:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը, ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը հետագայում ևս ծանրակշիռ ներդրում ունենալ ՀԳՀԾ-ի շուրջ իրավիճակի կարգավորման և Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերում:
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ արդիական տարածաշրջանային սյուժեների շուրջ: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի առաջնահերթ հարցերին, ներառյալ՝ 2025 թվականի հունվարի 17-ին նախագահների կողմից ստորագրված ՝ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի և տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը ։ Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել հավատարմագրային քաղաքական երկխոսությունը շարունակելու և դիվանագիտական ծառայությունների գծով համակարգումը խտացնելու վերաբերյալ։ Քննարկվել է տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը, առաջին հերթին՝ բարձր մակարդակներում։
Հատկանշական է, որ ավելի վաղ կայացել էր նաև Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի գործընկերոջ հետ: Զրույցի օրակարգում էին նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։



