


Արմինֆո. Արցախի Պաշտպանության բանակի նախկին ներկայացուցիչ Սենոր Հասրաթյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե Երևանի և Բաքվի միջև արդեն խաղաղություն է հաստատվել:
«Հայաստանի կառավարության ղեկավարը երեկ հայտարարում էր, որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը, իսկ դրան, գրեթե, զուգահեռ հնչեղությամբ Ադրբեջանի միապետն ազդարարում է՝ «...Մենք շարունակում ենք հզորացնել մեր ռազմական ներուժը... Մենք պետք է հստակ գիտակցենք, թե ում դեմ ենք կանգնած եւ ով է մեր հարևանը...»:
Այս երկուսից ո՞վ է ավելի ազնիվ և իրատես, ցույց կտա նորին մեծության Ժամանակը, բայց որ խաղաղության հասնելու համար պետք է պատրաստվել պատերազմի, դա պատմական իրողություններով հաստատաագրված օրենք է...», - գրել է Սենոր Հասրաթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:



