


Արմինֆո. Եվրոպական միության պաշտոնյաների հայտարարություններից բացահայտ ցինիզմի հոտ է գալիս։ Այդ մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
"Երեկ ես դիտեցի Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Կայա Կալասի հարցազրույցը BBC-ին, ինչ է ասում այս տիկինը: Իբր, Ուկրաինան չպետք է տարածքներ զիջի խաղաղության դիմաց։ Լու՞րջ: Իսկ Հայաստանի դեպքում ողջունու՞մ եք տարածքների զիջումը։ Եթե զիջումը լավ որոշում է, վերցրեք և արեք դա Ուկրաինայում։ Ինչու՞ չի կարելի ինչ-որ բան զիջել Ուկրաինայի դեպքում, իսկ Հայաստանի դեպքում ՝ ճիշտ հակառակը",- ասել է Աշոտյանը։
Նրա խոսքով ՝ նույն Կալլասը ուկրաինական բանակը համարում է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխավորը։ "Այդ դեպքում ինչու՞ չեք խոսում հայկական բանակի մասին։ Ավելին՝ Նիկոլից մինչև նրա հովանավորները մեզ ասում են, որ մեզ բանակ պետք չէ ։ Բայց Ուկրաինայի դեպքում բոլորն ասում են, որ բանակն անվտանգության երաշխիք է ։ Սրանից բացահայտ ցինիզմի հոտ է գալիս։ Պարզ է, որ Նիկոլը մեզ վաճառում է այդ կեղտոտ ապրանքը, բայց գնորդը մենք ենք՝ ժողովուրդս ։ Մենք պետք է մերժենք այս կեղծ խաղաղությունը», - հայտարարել է քաղաքական գործիչը, հավելելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում խաղաղություն չկա, այնտեղ ընթանում է հայկական պետության, ժողովրդի եւ նրա արժանապատվության երկարատեւ, աստիճանական մահ։



