


Արմինֆո. Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել 3 ամսով երկարաձգել "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքի ժամկետը:
Ուշագրավ է, որ որոշումը կայացվել է առանց փաստաբանների մասնակցության, որոնք բոյկոտել էին դատական նիստը: Դատավորի խոսքով՝ որոշումը կայացվել է ելնելով այն հանգամանքից, որ արքեպիսկոպոսի կողմից հանցագործություն կատարելու ռիսկը մնում է բարձր:
Այդ առնչությամբ ինքը՝ Բագրատ Գալստանյանը, շնորհակալություն է հայտնեց դատավորին կայացրած որոշման համար, քանի որ Լիդիա Մանթաշյանի դեպքից հետո գետինը կմտներ, եթե ազատության մեջ հայտնվեր:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Բագրատ Գալստանյանը և նրա 17 համախոհները ձերբակալվել էին իշխանությունը զավթելու փորձի քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, անկարգությունների և իշխանությունը զավթելու փորձերի հոդվածներով ։ Ինքը ՝ արքեպիսկոպոսը, հերքում է այդ մեղադրանքները ՝ գործընթացը համարելով քաղաքական հետապնդում



