


Արմինֆո. 90-ականների սկզբին փախստական դարձած քաղաքացիների վերադարձի վերաբերյալ Հայաստանում և Ադրբեջանում առկա օրակարգերը լուրջ սպառնալիքներ են պարունակում խաղաղ գործընթացի համար։ Օգոստոսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի քաղաքացիները կկարողանան գնալ այնտեղ, ուր ցանկանան՝ սահմանների բացումից հետո, նա, հղում անելով փոխադարձության սկզբունքին, ընդգծել է, որ խաղաղության պայմաններում նրանք կկարողանան գնալ ուր ուզեն, բայց՝ որպես զբոսաշրջիկ:
Փախստականների վերադարձի օրակարգի բարձրացումը, նրա խոսքով, հիմնականում, քաղաքական շահարկումների առարկա է դառնում ։ "Եվ, հետևաբար, դա ոչինչ չի տա նրանց փախստականներին, ընդհակառակը, կհանգեցնի նոր լարվածության և այդ ամենից բխող հետևանքների", - ասել է կառավարության ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ շատ հակամարտություններ, այդ թվում ՝ ղարաբաղյան հակամարտությունը, սկսվել են հենց անմեղ թվացող մշակութային, սոցիալական, քաղաքական հարցերից։ Բայց թե ինչի է վերածվել այդ ամենը, Փաշինյանի խոսքով, իրենց մաշկի վրա զգացել են բոլորը։
"Սա իմ մոտեցումն ու ռազմավարական առաջարկն է թե հայկական, թե ադրբեջանական հանրությանը, և, կարծում եմ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով", - ամփոփել է նա



