


Արմինֆո.Ձերբակալվել է Ազգային ժողովի "Բարգավաճ Հայաստան" խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:
Ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցմանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան անձ:
Վարդանյանը նախկինում զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ. եղել է Կոտայքի մարզպետի խորհրդական, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, քաղաքաշինության նախարար, "Վ.Վ. Վ. Գրուպ" ՍՊԸ գլխավոր տնօրեն:
2018թ. "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքում:



