
Արմինֆո.ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումը Հայաստանի համար իրատեսական է։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում։
Այդ համատեքստում դիվանագետը նշել է, որ 2019 թվականից հետո ԵՄ-ը վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն չի սկսել ոչ մի գործընկերոջ հետ,՝ բացի Հայաստանից։
"Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բացառիկ քաղաքական քայլ էր, որը ձեռնարկվել էր անցյալ տարի։ Մենք այն սկսել ենք 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ։ Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրահանձնաժողովի նախագահն էր, մենք, գործնականում, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն չենք սկսել ոչ մի այլ գործընկերոջ հետ ։ Ուստի սա կարևոր իրադարձություն է ։ Եվ մենք դա արեցինք, քանի որ հավատում ենք դրան, քանի որ կարծում ենք, որ դա իրատեսական է", - ասել է Մարագոսը:
Միևնույն ժամանակ, ԵՄ դեսպանը բավարար է համարում վիզային ռեժիմի ազատականացման հասնելու ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը: "Մենք ունեցել ենք գնահատման առաքելություններ, երբ հունիսին մեզ մոտ եկավ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա հայտարարել է վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ներքին կոմիտեի աշխատանքների ավարտի մասին: Այժմ դա քննարկվում է անդամ պետությունների հետ, եւ հուսով եմ, որ քննարկման ավարտից հետո մենք շուտով գործողությունների ծրագիր կներկայացնենք հայ հանրությանը եւ Հայաստանի իշխանություններին", - հավելել է դիվանագետը։
Մարագոսը նշել է, որ գործողությունների այդ ծրագրի իրականացումը կսահմանի ժամկետները, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան ԵՄ այցելել առանց վիզաների:
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Երևանում տրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը։ Բանակցությունները վարել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները ՝ մտքեր փոխանակելով ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու համար կարևոր նշանակություն ունեցող առանցքային ոլորտներում բարեփոխումների շուրջ: Այս ոլորտները ներառում են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, շարժունակության և ապաստանի քաղաքականությունը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Երկու կողմերն էլ հաստատել են, որ գործընթացը վերջնաժամկետ չունի բանակցություններն ավարտելու համար