


Արմինֆո. Սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածվում է մի տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը The Mark Levin Show սինդիկացված ռադիոհաղորդման եթերում ասում է, թե իրեն հաջողվել է կարգավորել Ադրբեջանի և Ալբանիայի միջև 35-ամյա հակամարտությունը:
«Դուք տեսնում եք Ադրբեջանը: Դա լուրջ խնդիր էր, որը 34-35 տարի ձգվում էր Ալբանիայի հետ։ Մտածեք միայն: Երկար տարիներ, իսկ ես հասցրեցի ծանոթանալ ղեկավարների հետ, առևտրի միջոցով շփվել եմ նրանց հետ, մի քիչ գործեր եմ արել։ "Ինչու՞ եք, ընդհանրաապես, կռվում միմյանց հետ: Ես չեմ պատրաստվում առևտրային գործարք կնքել, եթե շարունակեք կռվել: Դա անմտություն է»: Արդյունքում՝ մեկը բերեց մյուսին, և ես կարողացա կարգավորել այդ հարցը", - նշել է Թրամփը։
Թրամփի այդ խոսքերը հասարակական արձագանք են հարուցել։ Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ դա հերթական անգամ ցույց է տալիս հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան երաշխիքների անհուսալիությունը։ Նրանց խոսքով՝ Թրամփն այսօր, նույնիսկ, չի հիշում Հայաստանի անվանումը, և անհեռատես է մտածել, որ մի երկու տարի անց նա ընդհանրապես կհիշի Հայաստանի մասին և առանձնապես կմտահոգվի "նրա անամպ ապագայի համար" ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



