


Արմինֆո. Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ից, դարձել է Սենթ Լուիսի կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այդ մասին ասվում է ՀՀ շախմատի ֆեդերացիայի հաղորդագրությունում:
Աղբյուրը նշում է, որ Արոնյանը 3 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանոյից, ով նույնպես ներկայացնում է ԱՄՆ-ը: Երրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 մրցաշարը կայացել է ԱՄՆ-ում՝ օգոստոսի 10-15-ը:



