


Արմինֆո.Ադրբեջանում ակտիվ քննարկում է ծավալվել այն մասին, թե ով է լինելու ԱՀ առաջին դեսպանը Հայաստանում:
Տեղական ԶԼՄ-ներին մեկնաբանելով այդ հարցը՝ նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ Երևանում դեսպանի թեկնածուն պետք է տիրապետի հայոց լեզվին և լավ հասկանա հայ ժողովրդի առանձնահատկությունները: Նրա խոսքով՝ դա կարող է լինել ինչպես կարիերային դիվանագետ, այնպես էլ կողմնակի մարդ, բայց անպայման՝ փորձառու և տարածաշրջանի խոր իմացությամբ ։ Ընդ որում, Մամեդյարովն ընդգծել է, որ դեսպանի նշանակումը հնարավոր է միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հատուկ փաստաթղթի ստորագրումից հետո: Հարցին, թե արդյոք ինքը պատրաստ է զբաղեցնել այդ պաշտոնը, նա պատասխանել է. "Պատասխանը մեկն է. եթե նպատակահարմար գտնեն":



