


Արմինֆո.ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ռուսաստանահայ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալումը: Այդ մասին հաղորդում է նրա փաստաբան Լիաննա Գասպարյանը։
«Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ» - գրել է փաստաբանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի վերջին Երևանում ՝ իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, թեև հայտնի է, որ նման կոչ չի եղել, այլ եղել է Հայ Առաքելական Եկեղեցու արժանապատվությունը պաշտպանելու կոչ: Սակայն ուժային կառույցները խուզարկություններ են սկսել ինչպես Կարապետյանի եւ նրա մերձավոր ազգականների տներում, այնպես էլ նրան պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցերի" եւ Tashir Group-ի գրասենյակում։ Նույնիսկ ժամանակավորապես արգելափակել են "Տիշիր Պիցցա" ցանցի աշխատանքը:
Կարապետյանի կարծիքով՝ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նա ոչ մի մեղք չի ընդունել։
Վարչապետ Փաշինյանն, իր հերթին, փորձել է գործարարի կալանավորումը կապել Հայ Առաքելական Եկեղեցու մասնակցությամբ պետական հեղաշրջման ինչ-որ փորձի հետ:



